Ծխելու կանխարգելման եվրոպական ցանցի (ԾԿԵՑ/ENSP) հավատարմագրված ուսումնական ծրագրի ներածություն)

Ծխախոտի դեմ պայքարի ոլորտը վերջին տարիներին զգալի առաջընթաց է ապրել, և այժմ  գոյություն ունեն ապացույցների վրա հիմնված ծխախոտային կախվածության բուժման մեթոդներ, որոնք կարող են զգալիորեն բարձրացնել ծխելը դադարեցնելու հավանականությունը։ Ծխելը հաջողությամբ դադարեցնելու հիմքում ընկած է պացիենտների կրթման, վարքաբանական աջակցության և ծխելը դադարեցնելու հասանելի դեղորայքային միջոցների ճիշտ կիրառման համակցումը։ Կարևոր է, որ առողջապահության ոլորտի բոլոր մասնագետները ծանոթ լինեն ծխելը դադարեցնող հիվանդներին աջակցելու նորագույն տեխնիկաներին և վստահորեն օգտագործեն այս ապացույցների վրա հիմնված բուժումները:

Առողջապահության ոլորտի մասնագետների  համար նախատեսված այս օնլայն ուսուցման ծրագիրն ընդգրկում է ծխախոտային կախվածության բուժման բոլոր բաղադրիչները և

հիմնված է ԾԿԵՑ-ի «Ծխախոտային կախվածության բուժման ուղեցույց»-ի վրա:

Համագործակցելով ԾԿԵՑ-ի հետ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետը  մշակել է այս դասընթացի հայերեն տարբերակը: Մենք վստահ ենք, որ ծխախոտային կախվածության բուժման վերաբերյալ այս դասընթացը կօգնի զինել առողջապահական մասնագետներին այս մահացու կախվածությունը հաղթահարելու համար անհրաժեշտ հմտություններով և  հիմք կծառայի Հայաստանում ծխախոտային կախվածության համապարփակ և ամբողջական բուժման կարողությունների զարգացմանը։




Last modified: Friday, 23 November 2018, 10:30 AM